Հայկական ՏՏ ընկերությունները GITI 2010-ում լավագույնն են ճանաչվել հինգ անվանակարգերում

Հայկական ՏՏ ընկերությունները GITI 2010-ում լավագույնն են ճանաչվել հինգ անվանակարգերում

PanARMENIAN.Net - Հայկական ընկերությունները Թբիլիսիում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների GITI 2010 երրորդ տարածաշրջանային խորհրդաժողովում լավագույնն են ճանաչվել հինգ անվանակարգերում: Ինչպես PanARMRNIAN.Net-ին հաղորդեց UITE Expo տնօրեն Վահան Հովսեփյանը, կոմերցիոն կազմակերպություններից «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգում մրցանակ ստացավ X-Tech ընկերությունը, «Բիզնեսի լավագույն լուծումը բիզնեսի համար» անվանակարգում` Essential Solutions-ը, «Լավագույն համալիր բիզնես-լուծում»` IDram-ը, «Լավագույն ինտեգրատոր»` LimeTech-ը, իսկ պետական կազմակերպություններից մրցանակի արժանացավ EKENG ընկերությունը` «Լավագույն IT նախագիծ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ GITI 2010-ում 14 անվանակարգ էր ներկայացված:

Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցում էին 15 ՏՏ-ընկերությունների 24 ներկայացուցիչներ: Վահան Հովսեփյանի խոսքով, միջոցառման ընթացքում հայկական ընկերությունները պայմանավորվածություններ ձեռք բերեցին մի շարք կազմակերպությունների հետ Ալբանիայից, Ուկրաինայից, Բուլղարիայից և այլն:

GITI 2010-ը կազմակերպվել է GITI 2010-ը կազմակերպվել է Վրաստանի ՏՏ գծով Բիզնես Խորհրդի և Վրաստանի արդարադատության նախարարությանն առընթեր տվյալների փոխանակման գործակալության կողմից` ՆԱՏՕ-Վրաստան պրոֆեսիոնալ զարգացման ծրագրի, Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան և Trustcorp-ի (Էստոնիա) աջակցությամբ: GITI 2010-ը նվիրված էր ՏՏ ոլորտում կիբերանվտանգության հարցերին ու նորարարություններին: Եռօրյա միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---