Դեկտեմբերի 8-ին կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի լայնածավալ իրագործումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին պաշտոնապես կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում, կամփոփվեն պիլոտային փուլի արդյւոնքները և կազդարարվի հաջորդ փուլի մեկնարկը: Ծրագրի հիմնական փուլին անցման նպատակով կատարվել է ամբողջ Հանրապետության տարածքով վաճառակետերի քարտեզագրում, նախնական ընտրություն, որը կապահովի երկրի 100 տոկոսանոց ծածկույթ: Մշակվել են դասընթացներ` ընտրված վաճառակետերի աշխատակիցների վերապատրաստման համար:

Հիմնական փուլին անցումից հետո նախատեսվում է իրականացնել արտադրող ընկերությունների և դրանց լոգիստիկ կենտրոնների ընտրություն և հաստատում,մասնակից ֆինանսական կազմակերպությունների (բանկերի) ընտրություն և հաստատում, վաճառքի կետերի ընտրություն և հաստատում, համակարգիչների կոնֆիգուրացիաների ընտրոթյուն և հաստատում:

Ծրագրի գլխավոր նպատակն է ընդլայնել համակարգիչների տարածումը:

Ծրագիրը նպատակ ունի`խթանել համակարգիչների տարածումը Հայաստանում` մատչելի և որակյալ համակարգիչներ գնելու հնարավորություն ստեղծելով նաև մարզերի բնակիչների համար, նպաստել Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը` խթանելով համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման մշակման շուկաների զարգացումը: Նախատեսվում է նաև խթանել ինտերնետի տարածումը` բարձրացնելով օնլայն ծառայություններից օգտվողների թիվը և հիմք ստեղծելով էլեկտրոնային ծառայությունների ներդրմանը կառավարության, գործարար հատվածի, կրթական հաստատությունների շրջանակում:

Ծրագիրն իրականացնում են ՀՀ կառավարութունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Hewlett-Packard և Microsoft կորպորացիաները, «Յունիքոմփ» և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աջակցությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---