Հայաստանում ուսուցիչներին և դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրեր կգործարկվեն

Հայաստանում ուսուցիչներին և դպրոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրեր կգործարկվեն

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Ինթել» և «Հյուլեթ Պակարդ» ընկերության հետ համատեղ ուժերով մշակվում է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին, որոնց հիմնական մասը չունեն համակարգչից օգտվելու հնարավորություն թե' տանը, թե' աշխատավայրում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մամլո ծառայությունից, ֆինանսավորման հարմար տարբերակների, ինչպես նաև հատուկ ուսուցիչների համար մշակած ծրագրային ապահովման և սարքավորումների առաջարկումը թույլ կտա բարձրացնել համակարգիչների օգտագործման մակարդակը բնակչության այս կարևոր սեգմենտում: Նախատեսվում է հիմք ընդունել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մոդելը և առաջարկել ուսուցիչներին հատուկ մշակված ծրագրերով և բովանդակությամբ մատչելի համակարգիչներ և վերապատրսատման դասընթացներ` բարձրորակ և ժամակակից կրթության օրեցօր աճող պահանջներին բավարարելու նպատակով: «Ինթել» ընկերության հետ նաև մշակվել է «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում հայ աշակերները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս բաղադրիչի պիլոտային ծրագրում ներառվել են «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ն և «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ը: Որպես պիլոտի մեկնարկ, նշված կրթօջախներին անվճար տրամադրվել է 30-ական հատ «Intel Classmate PC» համակարգիչներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---