Կիբերհանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունն այս շաբաթ կներկայացվի Հայաստանի ԱԱԽ փորձաքննությանը

Կիբերհանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունն այս շաբաթ կներկայացվի Հայաստանի ԱԱԽ փորձաքննությանը

PanARMENIAN.Net - Երևանում ընթանում է կիբերհանցավորության խնդիրների քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ: Երկօրյա սեմինարին մասնակցում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԵԱՀԿ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Դիմիտար Ջալնևը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլն: Ինչպես նշել է Ա. Բաղդասարյանը, Հայաստանում խստացվել են կիբերհանցավորության դեմ պայքարի մեթոդները, ինչպես նաև ավարտվել է կիբերհանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը, որն այս շաբաթ ներկայացվելու է Հայաստանի ԱԱԽ փորձաքննությանը: Միայն 2009-ի ընթացքում արձանագրվել է Հայաստանի տեղեկատվական կայքերի վրա ավելի քան 1000 հաքերային հարձակումների դեպք, որոնց մեծ մասը, Արթուր Բաղդասարյանի խոսքերով, բացահայտվել է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---