FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը 8 դեկտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից (ՀԾԿՀ), բաժնետոմսերի 100%-ի օտարման մասին հայտը հավանության է արժանացել դեկտեմբերի 8-ին ՀԾԿՀ նիստում: FiberNet Communication ընկերությունը պատկանում էր Հռիփսիմե Միքայելյանին (50%), Սերգեյ Դարբինյանին (25%) և Աննա Առաքելյանին (25%): FiberNet Communication ընկերությունը` Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկը, ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունը տնօրինում է սեփական ժամանակակից հեռահաղորդակցության ցանցը և առաջարկում ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսին են տվյալների տարանցիկ փոխանցումը, միջազգային ալիքների վարձակալումը, մուտքը ինտերնետ և այլն: Արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են առկա ճանապարհների օպտիմիզացում, նոր մալուխային ցանցերի անցկացում, ինչպես նաև կապի առկա ալիքների անցումային հնարավորության մեծացում: FiberNet Communication-ը ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր: ADC Holding AS ընկերությունը 2006 թվականին հիմնադրված հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քոմփընի» (ADC) ՓԲԸ համատերն է: ADC-ն բարձր արագությամբ լայնաշերտ օպտիկա-մանրաթելային ինտերնետ-կապին միացման, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ է տրամադրում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |