Դեկտեմբերի վերջին կբացվի տեղեկատվության արտահոսքի նոր կայք` OpenLeaks10 դեկտեմբերի 2010 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է դարձել արտահոսքերի նոր կայքի անունը, որը դառնալու է WikiLeaks-ի մրցակիցը: Այն կոչվելու է OpenLeaks: Կայքը հիմնել են 25-ամյա իսլանդացի ուսանող Հերբերտ Սնորասոնը, որն այդ մասին հայտարարել է դեռ նոյեմբերի վերջին, և գերմանացի ծրագրավորող Դանիել Դոմշայթ-Բերգը, որը լքել է WikiLeaks թիմը: Կայքը դեռ չի աշխատում, բայց լինելու է դեկտեմբերի վերջին: Նոր կայքը չի հրապարակելու գաղտնի փաստաթղթեր, այն միայն ընդունելու է ցանկացողներից արտահոսքը և հրապարակման համար հանձնելու է ԶԼՄ-ներին, Reuters-ին հաղորդել է նոր նախագծի մասնակիցներից մեկը : «Փաստաթղթերն ուղղակիորեն չհրապարակելու մեր մտադրության արդյունքում մենք ակնկալում ենք չենթարկվել այն քաղաքական ճնշմանը, որի տակ հիմա գտնվում է WikiLeaks-ը»,- ասել է նա: «Այդ առումով շատ հետաքրքիր է հետևել, թե քաղաքական գործիքների չարության որքան փոքր մասն է բաժին ընկնում թերթերին, որոնք օգտագործում են WikiLeaks-ը որպես աղբյուր»,- ասել է նոր նախագծի մասնակիցը, հաղորդում է Newsru.com-ը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |