Երևանում կայանալիք «Նորարար ուսուցիչների համաժողովում» տեղի կունենա հայ ուսուցիչների 20 նախագծերի շնորհանդեսը16 դեկտեմբերի 2010 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Նորարար ուսուցիչների համաժողովն» անցնում է Երևանում Microsoft-ի « Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդել է Գրիգոր Բարսեղյանը, այս տարի մրցույթին մասնակցում է 58 նախագիծ, այն դեպքում, որ անցյալ տարի, երբ մրցույթն անցնում էր առաջին անգամ, ներկայացվել էր 19 հայտ: ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը նշել է, որ ՏՏ կիրառումը կրթության ոլորտում չպետք է ինքնանպատակ դառնա և չպետք է հանգեցնի մարդկային գործոնի նվազեցման: «Անհնար է նորարարական տեխնոլոգիաներ կիրառել կրթության հնացած համակարգում, պետք է այն կատարելագործել, հետո ՏՏ ներդնել»,-ասել է փոխնախարարը: Ինչպես ասել է «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը, Հայաստանի ուսուցիչների 58 հայտերից ընտրվել են 20-ը, որոնք կներկայացվեն համաժողովի շրջանակներում: Շնորհանդեսը գնահատելու է ՀՀ կրթության ու գիտության նախարարության 11 ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին: Լավագույն նախագծի հեղինակը կմասնակցի մարտի 22-26-ը Մոսկվայում կայանալիք «Նորարար ուսուցիչների եվրոպական համաժողովին»: Նախատեսվում են նաև մրցանակներ երեք լավագույն նախագծերի համար և մեկ հատուկ մրցանակ համաժողովի գործընկեր «ԱրմենՏել» ընկերությունից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |