Լույս է տեսել Opera 11 բրաուզերի նոր տարբերակը

Լույս է տեսել Opera 11 բրաուզերի նոր տարբերակը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին լույս է տեսել Opera 11 բրաուզերի նոր տարբերակը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ԱՊՀ-ում Opera Software ընկերության հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը, նոր տարբերակում կատարելագործվել են առկա գործառույթները, ինչպես նաև նոր հնարավորություններ են ներմուծվել: Նորամուծությունների թվում եմ ներմուծումների խմբավորումը, էջի անվտանգության մասին տեղեկությունը հասցեների վահանակի վրա և այլն:

Opera 11 բրաուզերը անվճար մատչելի է Windows, Mac և Linux պլատֆորմների վրա http://www.opera.com հասցեով: Ըստ Opera Software-ի տվյալների, Opera բրաուզերը Հայաստանում օգտագործում են համակարգիչներից օգտվողների 11 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---