«Արմենիա» հեռուստաալիքը սկսել է ֆիլմեր ցուցադրել 3D ձևաչափով, իսկ ՀՀՀ-ն դեռ չի պատրաստվում փորձարկել

«Արմենիա» հեռուստաալիքը սկսել է ֆիլմեր ցուցադրել 3D ձևաչափով, իսկ ՀՀՀ-ն դեռ չի պատրաստվում փորձարկել

PanARMENIAN.Net - «Արմենիա» հեռուստաալիքը հունվարի 9-ին «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմով սկսել է 3D ձևաչափով կինոցուցադրությունների շարքը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հեռուստաալիքի ծրագրերի տնօրեն Ռուբեն Արամյանը, 3D-ով հաջորդ ֆիլմը լինելու է «Բևեռային ճեպընթացը», որը ցուցադրվելու է հունվարի 16-ին ժամը 20:00-ին: Արամյանի խոսքերով, 3D-ով ֆիլմեր կարելի է դիտել նույնիսկ «Ռուբին» հեռուստացույցով: Նա նշել է, որ Հայաստանի սուպերմարկետներում տարածվել է շուրջ 30 հազար ստերեոակնոց, թեև «Ճանապարհորդություն երկրի կենտրոն» ֆիլմը դիտել են ավելի շատ հեռուստադիտողներ: «Արմենիայի» ղեկավարությունը որոշում կընդունի 3D-ով ֆիլմերի հեռարձակման մասին երեք ցուցադրությունների արդյունքների ամփոփումից հետո:

Միաժամանակ, ՀՀՀ-ն դեռևս չի պլանավորում 3D-ով ֆիլմերի ցուցադրություն: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ասել է ՀՀՀ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Մենք կսկսենք 3D-ով ֆիլմերի հեռարձակում այն բանից հետո, երբ դա կանեն համաշխարհային առաջատար հեռուստաալիքները: Դա հետաքրքիր փորձ է Հայաստանի մասնավոր հեռուստաընկերությունների համար, սակայն պետական հեռուստաալիքը չի կարող փորձարկել, առավել ևս, որ մենք ֆիլմերը հեռարձակում ենք հայերեն թարգմանությամբ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---