Շուտով Apple-ի ապրանքները Հայաստանում հնարավոր կլինի ձեռք բերել օնլայն27 հունվարի 2011 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Apple ընկերության արտադրանքի պաշտոնական վերավաճառողը մտադիր է սկսել այդ ընկերության ապրանքների օնլայն վաճառք: Ինչպես հայտնել է iStore համակարգչային խանութ-սրահի տնօրեն Էռնեստ Մադոյանը, օնլայն խանութը կբացվի մի քանի շաբաթից՝ այս պահի դրությամբ համաձայնեցվում են բանկային և հարկային ոլորտի հետ կապված հարցերը: 2010 թվականի փետրվարին Հայաստանն առաջինը Անդրկովկասում հնարավորություն ստացավ օգտվել App Store-ի օնլայն խանութից, որտեղ ներկայացված են iPhone-ներ, iPod Touch-եր և iPad պլանշետային համակարգիչներ: Իսկ Orange Armenia-ի ինտերնետ-խանութի կայքը, որը բացվել է 2010թ. հոկտեմբերին, ամեն օր այցելում է շուրջ 1000 մարդ, ընդ որում այցելությունների մեծ մասը կատարվում է երեկոյան ժամերին՝ 22:00-23.00-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Orange Armenia-ի մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը, գնորդների հիմնական մասը մայրաքաղաքից է, իսկ պահանջարկ ունեն հիմնականում բջջային հեռախոսները: Գնումները ինտերնետ-խանությում կարելի է կատարել ARCA վճարային համակարգի միջոցով, իսկ Երևանի բանկիչները կարող են վճարել կանխիկ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց |