Գործարկվեց հայկական գրականության էլեկտրոնային գրադարանի www.digilib.am թարմացված կայքը

PanARMENIAN.Net - Հայկական գրականության էլեկտրոնային գրադարանի թարմացված կայքը (www.digilib.am) պաշտոնապես գործարկվեց Երևանում: 1999 թվականին Մերուժան Կարապետյանի կողմից հիմնադրված գրադարանում ներկա պահին հաշվարկվում է ավելի քան 650 հեղինակների մոտ 2 հազ. աշխատանք: Նոր կայքում տեղակայվել են 150 հեղինակների, այդ թվում` Ղուկաս Ինչինչյանի, Ղևոնդ Ալիշանի, Ներսես Ակինյանի, Ղևոնդ Տայանի, Գարեգին Հովսեփյանի և այլոց նոր հայագիտական աշխատանքներ: Գրադարանը եզակի տվյալներ, մատենագիտական տեղեկություններ, ինչպես նաև հայկական ակադեմիական ամսագրեր է պարունակում: Մուտքը գրադարանի բովանդակությանն իրականացվում է ինչպես անվճար, այնպես էլ գրանցումով և որոշակի գրքերի ու հոդվածների ներբեռնման համար վճարի միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---