ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին 1 փետրվարի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հնարավորություն է ընձեռվել «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով զանգ կատարել զանգը ստացող բաժանորդի հաշվին: Ինչպես հաղորդել են ընկերության մամլո ծառայությունից, նման կերպ զանգ կատարելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել 999: Զանգը ստացող բաժանորդը տեղեկացվում է, որ զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվելու է իր հաշվից և ինքն է որոշում` պատասխանել, թե ոչ: Պատասխանելու դեպքում վճարը գանձվում է բաժանորդից ըստ իր ընթացիկ սակագնային պլանի: Ըստ ցանկության, բաժանորդը կարող է արգելափակել կամ թույլատրել իր հաշվին կատարվող զանգերը: Դրա համար անհրաժեշտ է ուղարկել *999# հրահանգը: «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կատարվող զանգերի ստացումը կարելի է կարգավորել` հավաքելով համապատասխան հրահանգներ, մանրամասները` օպերատորի կայքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ |