Սեդրակ Մկրտչյան. «Թվիթերային հեղափոխությունների» սխեմաները կօգտագործվեն նաև Հայաստանում

Սեդրակ Մկրտչյան. «Թվիթերային հեղափոխությունների» սխեմաները կօգտագործվեն նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Բլոգեր Սեդրակ Մկրտչյանը վստահ է, որ Թունիսում և Եգիպտոսում կիրառություն գտած «թվիթերային հեղափոխություններն» աստիճանաբար տեղափոխվում են Մերձավոր Արևելք և վաղ թե ուշ կօգտագործվեն նաև Հայաստանում: «Նույնն են սոցիալական ցանցերը, նույնն են մեթոդները, նույնն են նույնիսկ կարգախոսները»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Մկրտչյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր հասարակությունում, նույնիսկ ամենազարգացած, ընդվզում կա և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքի դեպքում դա կարելի է օգտագործել նախապես մշակված սխեմայով: Ըստ նրա, իրադարձություններն Եգիպտոսում ցույց տվեցին, որ դա արդեն մինչև վերջին մանրուքները հղկված սխեմա է, որի օգնությամբ կարելի է հեղափոխություններ անել, իշխանափոխություն կատարել:

Բլոգերը նշել է, որ սոցցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց ոչ միայն տեղեկություններ ստանալ, ինչպես նախկինում, մինչ ինտերնետի բուռն զարգացումը, այլ նաև տարածել այն, որի շնորհիվ մարդիկ իրենք են վերածվում յուրօրինակ մինի-ԶԼՄ-ների: Նա նշել է, որ սոցցանցերի միջոցով կարելի է տարածել ինչպես տեղեկատվություն, այնպես էլ ապատեղեկատվություն: Իսկ արյդոք նորությունը համապատասխանում էր իրականությանը թե ոչ հետագայում արդեն ոչ ոքի չի հետաքրքրում, կարևորը, որ այն հասնի ունկընդրին ճիշտ ժամանակին:

Մկրտչյանը չի համաձայնվել այն կարծիքի հետ, թե սոցցանցերն ԱՄՆ-ում հատուկ ստեղծվել են այլ երկրներում սադրիչ գործունեություն ծավալելու համար, թեև նշել է, որ, անշուշտ, Twitter-ն ու Facebook-ը օգտագործվում են ԱՄՆ արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:

Մեկնաբանելով եգիպտական իշխանությունների անհաջողությունը այդ սխեմաների դեմ պայքարում, նույնիսկ ինտերնետի անջատումը, բլոգերը հայտարարել է, որ իշխանությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը և պետք է ազդեն սոցցանցերում տիրող իրավիճակի վրա՝ տարածելով անհրաժեշտ տեղեկատվություն, որպեսզի իրենց ձայնը ավելի լսելի ու համոզիչ լինի, քան ամբոխի տեղեկությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---