Հայաստանում «ՎԿոնտակտե» ցանցում գրանցված է շուրջ 235 հազար մարդ

Հայաստանում «ՎԿոնտակտե» ցանցում գրանցված է շուրջ 235 հազար մարդ

PanARMENIAN.Net - Ռուսական սոցիալական «ՎԿոնտակտե» ցանցը հայտարարել է բոլոր ցանկացողների համար գրանցումը փակելու մասին: Հիմա օգտագործողները կարող են այդ ցանցում գրանցվել միայն հրավերով: Ինչպես գրում է իր բլոգում «ՎԿոնտակտե»-ի ստեղծող Պավել Դուրովը, այն դարձել է Ռուսաստանի ամենաշատ այցելություն ունեցող կայքը, որտեղ ամեն օր մտնում է ավելի քան 23 մլն մարդ: «Օգտագործողների առավել մեծ քանակությունն արդեն ստացել է նոր մասնակիցներ հրավիրելու իրավունք, մյուսները ժամանակի ընթացքում ստանալու են սահմանափակ քանակությամբ հրավերներ»,- նշել է նա:

Ռուսական ԶԼՄ-ներում դիտարկվում է այն վարկածը, որ նման քաղաքականություն առաջացել է գոյություն չունեցող մարդկանց էջերի մեծ քանակության պատճառով, որոնք օգտագործվում են գովազդային նպատակներով: Բացի դրանից, 2011-ի մարտի 31-ից «ՎԿոնտակտե»-ն արգելք է մտցնում ցանցում ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տարածման վրա: Ընկերության տեղեկությունների համաձայն, այդ որոշումը պայմանավորված է սոցիալական պատասխանատվությամբ, քանի որ «ՎԿոնտակտե»-ում գրանցված է Ռուսաստանի քաղաքացիների շուրջ 43 տոկոսը: Հայաստանում «ՎԿոնտակտե»-ում գրանցված է շուրջ 235 հազար մարդ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---