Տիգրան Դավթյան. «Մարս» գործարանը կարող է ազատ տնտեսական գոտի դառնալ15 փետրվարի 2011 - 19:33 AMT PanARMENIAN.Net - «ՌԱՕ Մարս» ՓԲ-ն կարող է դառնալ ազատ տնտեսական գոտի: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ գործարան այցելության ժամանակ: Ըստ նրա, ձեռնարկության ենթակառուցվածքները համապատասխանում են արտադրության արդի պահանջներին: Ազատ գոտու ստեղծման համար անհրաժեշտ ներդրումները կկազմեն մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ներդրումների չափը կախված կլինի ծրագրից և «Սիտրոնիկս» ընկերության, ինչպես նաև ընդհանրապես ռուսական կողմի մասնակցության ծավալից: «Մենք ընկերությանը կտրամադրենք ժամանակակից ենթակառուցվածքներ և հատուկ ռեժիմ՝ պարզեցնելով մաքսային ու հարկային պայմանները, արտոնություններ սահմանելով»,-հավաստիացրել է Տիգրան Դավթյանը: Ըստ նրա, ազատ տնտեսական գոտում արտադրությունը պետք է միտված լինի արտահանման: «Մենք բանակցում ենք շահագրգիռ ընկերությունների հետ, գարնանը նախատեսվում է հանդիպում գործարարների հետ»,-ասել է Դավթյանը: Ըստ նրա, հիմնականում հետաքրքրված են օտարերկրյա ընկերությունները: «Մարս» գործարանը հիմնվել է 1995թ., արևմտյան արտադրության սարքավորումները թույլ են տալիս մշակել ու արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք: 2008թ. ընկերությունը հանձնվեց ռուսական «Սիտրոնիկս» ընկերության կառավարմանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |