ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել ՀՀ 11 բուհի ուսանողների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել ՀՀ 11 բուհի ուսանողների համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների համար կազմակերպել է նախագծերի կառավարման այբուբենը ներկայացնող դասընթացներ: Այս դասընթացը երկարաժամկետ ռազմավարությունից մինչև ամենօրյա աշխատանքային հարաբերություններ բացահայտելու հնարավորություն տվեց մասնակիցներին:

«Հզոր կազմակերպության հաջողությունը սկսվում է կառավարման ճիշտ գործիքների ընտրությունից: Հաջողում են նրանք, ովքեր շատ արագ բացահայտում են որոշ նրբություններ. սահմանում են կոնկրետ նպատակը, գնահատում ժամանակը և պատրաստ են լինում համախմբված պատասխանատվության` նախագծի վերջնական արդյունավետության համար: Կառավարել` նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդվել հիմնարար արժեքներով և կոնկրետ օրինակով, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել ճկուն փոփոխությունների: Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում կարող եք բացահայտել ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդունված մոտեցումները»,-ուսանողներին իր խոսքն ուղղեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների վարած դասընթացի արդյունքում դասընթացի մասնակիցները ստացան նոր գաղափարները նախագծերի վերածելու, դրանք իրականացնելու և վերջնական արդյունքը գնահատելու հմտություններ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---