Microsoft-ը կոչ է անում հրաժարվել Internet Explorer 6 դիտարկիչից

Microsoft-ը կոչ է անում հրաժարվել Internet Explorer 6 դիտարկիչից

PanARMENIAN.Net - Մոտ 10 տարի առաջ մշակված Internet Explorer 6-ը հնացել է և չի համապատասխանում անվտանգության ու ժամանակակից վեբ-չափանիշների պահանջներին:

Microsoft-ը գործարկել է theie6countdown.com կայքը, որը Internet Explorer 6 դիտարկիչի օրերի հետհաշվարկ է կատարում:

Ամբողջ աշխարհում IE 6-ի կիրառումը կազմում է 12 տոկոս: IE 6-ի առավելագույն հետնորդները Չինաստանում են՝ այստեղ այդ ծրագրի մասնաբաժինը մոտ 35 տոկոս է:

Microsoft-ը կոչ է անում հրաժարվել Internet Explorer 6 դիտարկիչից և անցնել առավել անվտանգ ու ժամանակակից արտադրանքի:

Առաջիկայում կթողարկվի Internet Explorer 9-ը, որի մշակումը մոտենում է ավարտին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---