HTC Desire HD սմարթֆոնն այսուհետ կվաճառվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

HTC Desire HD սմարթֆոնն այսուհետ կվաճառվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում վաճառվում է նաև HTC Desire HD սմարթֆոնը:

Android համակարգով HTC Desire HD սմարթֆոնն ապահովում է ինտերնետի օգտագործման կատարյալ հարմարություն: Իսկ 4.3” հսկայական էկրանի, գերժամանակակից ձայնային համակարգի ու տեխնիկական լայն հնարավորությունների շնորհիվ ցանկացած խաղ, կայքերի ու տեսանյութերի դիտումը, ինչպես նաև երաժշտության ունկնդրումը վերածվում են իսկական հաճույքի:

HTC Desire HD սմարթֆոնն արժե 295000 դրամ: Ձեռք բերելով այն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում` Դուք կարող եք մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 147500 դրամի բոնուս:

Եվ, իհարկե, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այս մոդելը ևս կարելի է ձեռք բերել ապառիկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, կապվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից մեկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---