Nokia Software Updater ծրագիրն այժմ հասանելի է Mac օպերացիոն համակարգ օգտագործողների համար

Nokia Software Updater ծրագիրն այժմ հասանելի է Mac օպերացիոն համակարգ օգտագործողների համար

PanARMENIAN.Net - Nokia Software Updater-ն (Nokia-ի ծրագրային ապահովումը թարմացնող ծրագիր՝ NSU) այժմ հասանելի է Mac օպերացիոն համակարգ օգտագործողների համար, այս մասին հայտնում է Nokia -ի պաշտոնական բլոգը։

Nokia-ն կատարելագործելու համար իր ծրագրային ապահովումը՝ պարբերաբար այն թարմացնում է՝ ստեղծելով նոր գործառույթներ, որոնք անհրաժեշտ է թարմացնել։ Թարմացումները մինչ այժմ հասանելի էին Windows օպերացիոն համակարգ օգտագործողների համար։ Nokia Software Updater-ը այժմ հասանելի է նաև Mac օպերացիոն համակարգ օգտագործողների համար։

Թարմացման գործընթացը շատ պարզ է։ Անհրաժեշտ է միացնել բջջայինը համակարգչին USB լարով, ապա NSU-ն ավտոմատ կերպով կճանաչի սարքը և ցույց կտա, որ թարմացումներն արդեն հասանելի են։

Այս պահին Mac-ի համար աշխատող NSU-ն հասանելի է ոչ բոլոր Nokia բջջայինների համար, սակայն մեծ թվով մոդելների համար արդեն իսկ գործում է, ինչպես օրինակ Nokia N8, N97 mini, C7, 6730 Classic, 5800 XpressMusic և այլն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---