Ռալֆ Յիրիկյան. Որակյալ աշխատուժի հավաքագրումը գործարար կառավարման ամենակարևոր մարտահրավերներից է 6 ապրիլի 2011 - 21:58 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հանդիպել է Առաջնորդների դպրոցի լսարանին` առաջատար լինելու հնարավոր ուղիներն ուսանողներին ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍի մամլո ծառայությունը, Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանոթացել են նոր տեխնոլոգիաների և լուծումների շնորհիվ առաջատարի համբավ վաստակելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձին: «Գոյություն ունեն կառավարման մի շարք գործիքներ: Հաջողության ձգտող ցանկացած կազմակերպություն պետք է մշակի ռազմավարական պլանավորման տարեկան համակարգ: Կարևոր է, որպեսզի կառավարման համակարգը լինի ճկուն և ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցությանը: Վստահ եղեք, որ կարող եք հաջողել, եթե ճիշտ գնահատեք աշխատակցի կարևոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդեք սեփական օրինակով»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բանախոսն ուսանողներին մանրամասնել է նաև աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետությունը: Նա կարևոր է համարել բիզնես կառավարման միջոցով երկրի հեղինակությունն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |