Տիգրան Սարգսյանը բլոգոսֆերայից տեղափոխվում է «նոր վիրտուալ տարածքներ»

Տիգրան Սարգսյանը բլոգոսֆերայից տեղափոխվում է «նոր վիրտուալ տարածքներ»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր իր բլոգում հայտնեց, որ բացել է իր անձնական կայքը՝ www.tigransargsyan.am։

«Այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը: Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ բոլոր գրառումներս արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իմ էջում: Կրկին շնորհակալություն իմ բլոգն այցելելու համար, բոլորիդ սպասում եմ իմ www.tigransargsyan.am կայքում»,- գրել էր վարչապետն իր Livejournal բլոգում։

Վարչապետի նոր կայքը բաղկացած է մի քանի բաժիններից՝ բլոգ, ֆոտոալբոմ, տեսանյութեր, հետաքրքրություններ, անցուդարձ և կենսագրություն։ Կայքը եռալեզու է՝ անգլերեն, հայերեն, ռուսերեն։

Հետաքրքրություններ էջում Տիգրան Սարգսյանն առաջարկում է կարդալ իր նախընտրած գրականությունը և լսել իր սիրելի երաժիշտների ստեղծագործությունները։ Անցուդարձ էջում ներկայացված են այն բոլոր իրադարձությունները, որոնց մասնակցում է վարչապետը։

Վարչապետի կայքի բլոգ էջի գրառումներին կարելի է բաժանորդագրվել RSS-ի միջոցով, ինչպես նաև կայքում կարելի է երկրպագել վարչապետի ֆեյսբուք էջին։ Էջը ստեղծվել է ZOOM GPAHICS ստուդիայում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---