ԼՂՀ-ում նվազել են հեռախոսակապի և ինտերնետի սակագները

ԼՂՀ-ում նվազել են հեռախոսակապի և ինտերնետի սակագները

PanARMENIAN.Net - ՀՀ և ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը ապրիլի 29-ից 30-ը աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությանն ընդունել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Ա. Հարությունյանը: Երկու երկրների ՀԾԿՀ պատվիրակությունները գումարված նիստի ընթացքում քննարկեցին վեցամսյա ժամանակահատվածում կարգավորող մարմինների համագործակցության ամփոփ արդյունքները:

Ներկայացվեց ԼՂՀ կարգավորող մարմնին վերաբերող օրենքների և իրավական ակտերի բարելավմանը, հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանը, ՀՀ ՀԾԿՀ-ում ներդրված արդյունավետ մեխանիզմների կիրառման հնարավորության, կարգավորող մարմնին վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերի մշակմանն ու ներդրմանն ուղղված ամփոփ տեղեկատվությունը։ Հանդիպման մասնակիցները արձանագրել են ԼՂՀ-ի հեռահաղորդակցության ոլորտում կատարված մեծ առաջընթացը։ 2010-ին նոյեմբերի 29-ին ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագրից հետո ԼՂՀ տարածքում էականորեն նվազեցվել են ցանցերի փոխկապակցման վճարները, ամրակցված և շարժական հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները:

30%-ից մինչև 47% նվազել են ամրակցված հեռախոսակապի սակագները, շարժական հեռախոսակապինը՝ 30%-ից մինչև 51%, ինտերնետ հասանելիության (մեգաբայթային փաթեթներ)`մինչև 54%:

1 Մբիթ/վ արագությամբ միջազգային IP տարանցման ծառայության սակագինը, 2010 թվականի հոկտեմբերի 1-ի համեմատ, նվազել է մոտ 5 անգամ:

Նաև 2011-ի մայիսի 1-ից կիրառության մեջ են դրվել ինտերնետ հասանելիության ծառայության` անսահմանափակ ամսական տրաֆիկով փաթեթներ, որոնց սակագները նվազել են ավելի քան 10 անգամ:

ԼՂՀ վարչապետը ՀՀ ՀԾԿՀ անդամ պարոն Ս.Արաբաջյանին պարգևատրել է ԼՂՀ վարչապետի մեդալով, իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ պարոն Գ.Գևորգյանին՝ ԼՂՀ կառավարության պատվոգրով՝ հանրային ծառայությունների ոլորտում պետական կարգավորման ինստիտուտի կայացման գործում ներդրված ջանքերի և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կարգավորման նպատակով ցուցաբերած օժանդակության համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---