Օրանժի բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին անվճար կխոսեն

Օրանժի բաժանորդները շաբաթ և կիրակի օրերին անվճար կխոսեն

PanARMENIAN.Net - «Օրանժ Արմենիա» ընկերությունը մայիսի 5-ին հայտարարել է իր նոր ակցիայի մասին։ Այսուհետ Օրանժի կանխավճարային ձայնային բաժանորդներն՝ անկախ սակագնային պլանից, ամեն անգամ 1000 դրամ լիցքավորման դեպքում ստանում են անվճար րոպեներ Օրանժի ցանցի ներսում շաբաթ և կիրակի օրերին։

«Օրինակ 1000 դրամ լիցքավորելու դեպքում, բաժանորդը կստանա 100 րոպե անվճար, 1500-ի դեպքում՝ 150 րոպե, 2000-ի դեպքում՝ 200 րոպե, իսկ 2500-ի՝ համապատասխան՝ 250 րոպե և այսպես շարունակ»,- ասաց Օրանժի մարքետինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

Անվճար րոպեները գործելու են լիցքավորման պահից սկսած 31 օր։

Արամ Մկրտչյանը հայտնեց նաև, որ Օրանժը թողարկել է 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտեր։ «Մենք ցանկանում ենք, որ weekend-ներին մեր բաժանորդները լավ տրամադրություն ունենան, չմտածեն րոպեների մասին և երկար խոսեն»,- նշեց Արամ Մկրտչյանը։

6  05.05.11 - «Օրանժ Արմենիան» ներկայացնում է իր նոր ծառայությունները
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---