GTUG Հայաստան խումբը օնլայն հետևելու է Google I/O Extended 2011 միջոցառմանը

GTUG Հայաստան խումբը օնլայն հետևելու է Google I/O Extended 2011 միջոցառմանը

PanARMENIAN.Net - GTUG Հայաստան խումբը (Google Technology user group) մայիսի 10-ին միասին կհավաքվի և օնլայն կհետևի Google I/O 2011 կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվող Google I/O Extended 2011 միջոցառմանը։

Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին GTUG Հայաստան խմբի մոդերատոր Վարդան Պապիկյանը, երևանյան մասնակիցները կդիտեն միայն KEYNOTE-ը (միջոցառման բացումը), քանի որ Երևանի և Սան Ֆրանցիսկոյի ժամային գոտիների միջև կա 12 ժամվա տարբերություն:

«Մենք կմիանանք իրենց կայքին, որն ուղիղ հեռարձակելու է կոնֆերանսը և կդիտենք, թե ինչ է կատարվում, ինչ են խոսում և այլն»-ասաց Վարդան Պապիկյանը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Google I/O Extended 2011-ի դիտումը կանցկացվի Սարմենի 1 հասցեում մայիսի 10-ին, ժամը՝ 20։20։

Google I/O-ն ծրագրավորողների կոնֆերանս է, ովքեր երկու օր հավաքվում են միասին ու զրուցում, ներկայացնում իրենց լուծումներն ու մտահղացումները մոբայլ, ինտերնետ տեխնոլոգիաների, Google-ի և այլ բաց ինտերնետ տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք Android-ն է, Google Chrome-ը, Google APIs-ը, Google Web Toolkit-ը, և այլն:

Google I/O-ը Google ընկերության կողմից ամենամյա կազմակերպվող ամենամեծ միջոցառումն է: Google I/O 2011-ը անցկացվելու է մայիսի 10-11-ը Սան Ֆրանցիսկոյիում (ԱՄՆ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---