Molome ծրագիրը ձևավորում է սովորական նկարները հատուկ էֆեկտներով16 մայիսի 2011 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Molome-ն Ovi Store-ում հայտնի նոր բջջային ծրագրերից է։ Այս ծրագիրը փոխակերպում է սովորական նկարները, յուրահատուկ դարձնում դրանք և հնարավորություն տալիս կիսել (share) վերջիններս ընկերների հետ։ «Molome-ն ճամփորդությունները կիսելու հեշտ և ուրախ եղանակ է։ Մեկ անգամ այն բեռնելով և տեղադրելով հեռախոսում՝ պետք է գրանցվել, ինչն անվճար է և օնլայն լուսնակարների ալբոմը պատրաստ կլինի»,- գրված է ծրագրի նկարագրության մեջ։ Ծրագրի էկրանի ներքևում կա մենյու։ Այն պարունակում է իր մեջ «profile» կոճակը, որը հնարավորություն է տալիս միանալու Facebook-ի և Twitter-ի էջերին։ Ծրագիրն ունի մի շարք էֆեկտներ, որոնք կարելի է կիրառել լուսանկարելիս։ Նախ այն ունի մակրոլուսանկարելու հնարավորություն։ Ապա կան Կարմիր, Կապույտ և Կանաչ էֆեկտներ, որոնք գունազրկում են նկարը՝ կարմիր, կապույտ կամ կանաչ թողնելով միայն նկարի այն մասը, որը ընտրել է օգտագործողը։ Մեկ այլ Vintage կոչվող էֆեկտը նկարի անկյունները վերցնում է կլորակի մեջ և գունավորում դրանք՝ փոխելով նաև ֆոկուսը։ Կան նաև այլ էֆեկտներ՝ Gentle Art, Tilt Shift, և Sepia. Ներբեռնելով նկարները սոցիալական ցանցեր՝ օգտագործողը կարող է հետևել ծրագրի ժամանակացույցում (Timeline ), թե քանի հոգի են հավանել կամ մեկնաբանել նկարը։ Molome-ն կարելի է անվճար բեռնել Nokia Ovi store-ից։ Այն նախատեսված է Symbian սմարթֆոնների համար։ Ծրագրի ծավալն է 1.96 MB: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |