Սպիտակ iPhone 4-ն արդեն Հայաստանում է

Սպիտակ iPhone 4-ն արդեն Հայաստանում է

PanARMENIAN.Net - Այսօրվանից Orange Արմենիա ընկերությունը սկսել է Սպիտակ iPhone 4-ի վաճառքը։

Ինչպես տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին Orange-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը, սպիտակ iPhone 4-ն Orange-ը ստացել է ավելի քիչ խմբաքանակով, քան սև iPhone 4-ը, սակայն խմբաքանակի խնդիր չի լինի. «Սպիտակ iPhone 4-ը սպասված հեռախոս էր, այժմ այն Հայաստանում է և ես կարծում եմ մեծ հաջողություն կունենա»,-ասել է նա։

Սպիտակ iPhone 4-ի գինը չի տարբերվի սև-ից։ 16 GB սպիտակ և սև iPhone 4-երը կարելի է գնել 349,000 դրամով, իսկ 32 GB-ն՝ 409,000 դրամով Օրանժի սպասարկման խանութներից։

ԱՄՆ-ում սպիտակ iPhone 4-ի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---