BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսի ընթացքում կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսի ընթացքում կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

PanARMENIAN.Net - BarCamp Yerevan 2011-ին մնացել է 4 օր։ Երիտասարդական ՏՏ ոլորտի չկոնֆերանսի կազմակերպիչները վերջին պատրաստություններն են տեսնում։

Չկոնֆերանսի կազմակերպիչներից Արփինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ բացի բուն չկոնֆերանսի պրեզենտացիաներից, GNU Linux install fest-ից, որն ընթանալու է չկոնֆերանսին զուգահեռ, անցկացվելու է նաև աշխատանքային տոնավաճառ:

Արփինե Գրիգորյանի խոսքով, BarCampYerevan 2011-ի ժամանակ կլինի մի սենյակ, որտեղ տարբեր ընկերություններ կթողնեն իրենց թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, իսկ հետաքրքրվողներն էլ համապատասխանաբար կթողնեն ռեզյումեներ. «Քանի որ ԲարՔեմփին հավաքվում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներ ու նրանցից շատերն աշխատանքի կարիք ունեն և ընկերություններ, որոնք լուրջ մասնագետների կարիք ունեն, մենք մտածեցինք, որ պետք է կապեր ստեղծել նրանց միջև։ Մենք որոշ ընկերությունների հրավեր ենք ուղարկելու ԲարՔեմփյան փոքրիկ աշխատաշուկայի մասին։ Խրախուսում ենք հենց ՏՏ ոլորտի կազմակերպությունների մասնակցությունը»։

BarCampYerevan 2011-ի հատուկ հյուրերն են՝ «Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինեևը և բրենդ հաղորդակցությունների մենեջեր Եկատերինա Տուրցևան, Livejournal ցանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշև (mi3ch), Օպերա սոֆթվեր ընկերությունից ստանդարտների տնօրեն Չարլզ ՄըքՔադիվիլը (chaals) և հաղորդակցության մենեջեր Վլադիմիր Իսաևը, բաժինների տեխնիկական և սոցիալական զարգացման գծով մասնագետ Ադրիանուս Վերմենհովեն և Բի-բի-սիի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին։

BarCampYerevan 2011-ը կկայանա հունիսի 4-5-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11.

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցում են «ԱրմենՏել» ըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն՝ USAID-ի ֆինանավորմամբ և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, Opera Software ընկերությունը և PanARMENIAN Media-ն։

Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---