Արցախի յուրաքանչյուր աշակերտ կունենա իր դյուրակիր համակարգիչը

Արցախի յուրաքանչյուր աշակերտ կունենա իր դյուրակիր համակարգիչը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Ստեփանակերտում և Շուշիում կմեկնարկի ՆՈՒՌ (նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը, որի նպատակն է փոխել ապագա կրթական համակարգը։ Այս մասին այսօր հայտարարել է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմանդրամը՝ ի դեմս արգենտինահայ գործարար էդուարդո Էռնեկյանի։

ՆՈՒՌ ծրագրի շրջանակներում 1-4-րդ դասարանի յուրաքանչյուր աշակերտի և նրանց ուսուցիչներին կտրամադրվի մեկական ժամանակակից մատչելի XO դյուրակիր համակարգիչ (laptop)։ XO դյուրակիր համակարգիչները ստեղծվել և նախագծվել են հատուկ կրթական նպատակներով։ Արցախի կառավարությունը խոստանում է ապահովել դպրոցներն ինտերնետով։

ՆՈՒՌ ծրագրի առաջին փուլում կվերապատրաստվի 160 ուսուցիչ: Հաջորդ փուլում 3600 աշակերտ հնարավորություն կունենա կիրառել ՆՈՒՌ ծրագրի համակարգիչները։

Ծրագիրն իրականացվելու է Արցախի կառավարության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ։

ՆՈՒՌ-ն իրականացվում է ՄՀՅԵ (մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային) կրթական ծրագրի գաղափարի ներքո, որը մշակվել է ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների ինստիտուտում։ Արցախի կառավարությունը խոստացել է ինտերնետով ապահովել նաև մի շարք այլ քաղաքների և գյուղերի դպրոցներ, որպեսզի այնտեղ նույնպես հնարավոր լինի իրականացնել ՆՈՒՌ ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակներն են դասարան, դպրոց և ընտանիք ներմուծել նոր տեխնոլոգիաներ, բոլոր աշակերտների համար ստեղծել հավասար հնարավորություններ, հասանելի դարձնել տեղեկատվությունը, համաշխարհային կրթական փորձն ու մշակույթը, նպաստել տարածաշրջանում և աշխարհում Արցախի մշակույթի տարածմանը։

Հղումներ թեմայով.
4  16.08.11 - Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի ՆՈՒՌ ծրագրի շնորհանդեսը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---