Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով հագեցած համակարգչային կենտրոն 24 հոկտեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Orange Արմենիա մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության և «Շեն» բարեգործական կազմակերության աջակցությամբ Տավուշի մարզի Տավուշ գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն։ 1800 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2 մլն 350 000 դրամ: Ինչպես նշեց գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը, գյուղում ընտանիքների միայն 10%-ն ունի համակարգիչ և ինտերնետ տանը։ «Մենք կառուցել ենք ընդարձակ 3G+ ցանց և գերարագ ինտերնետը հասցրել մինչևիսկ սահմանամերձ բնակավայրեր: Կարծում ենք, որ հեռավոր բնակավայրերի բնակիչներին տալով մուտք դեպի ժամանակակից տեխնոլոգիաների աշխարհ` մենք հեշտացնում ենք նրանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, և շատ առումներով հնարավորություն տալիս ունենալ նույն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքի բնակիչներն ունեն», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |