Կարեն Քոչարյան. ՀՀԿ փորձեց ստեղծել «Ժողովրդական ճակատի» պես մի բան՝ նախագահական ընտրությունների հեռանկարով

Կարեն Քոչարյան. ՀՀԿ փորձեց ստեղծել «Ժողովրդական ճակատի» պես մի բան՝ նախագահական ընտրությունների հեռանկարով

PanARMENIAN.Net - Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադարձել է իշխող ՀՀԿ համամասնական ցուցակին, ընդգծելով, որ ցուցակն արտացոլում է իշխանությունների կողմից ավելի վաղ տված խոստումները: ՀՀԿ շատերին է հիասթափեցրել: Երբ նայում ես առաջին տասնյակը` նորմալ կուսակցական ցուցակ է, 15-րդ թեկնածուից խնդիրները սկսվում են»,-հայտարարել է նա լրագրողներին:

Ըստ նրա, խնդիրներ լինելու են ինչպես կուսկացության ներսում, այնպես էլ հանրության հետ, որին խոստացել են, որ տեղի կունենա կուսակցության երիտասարդացում, որ չեն լինի օլիգարխներ, որ գոնե նմուշի համար կլինեն կիրթ մարդիկ»: «Չեմ կարծում, որ այդ ցուցակն արդարացրեց այն խոստումները, որոնք իշխանությունը տալիս էր 2-3 տարի շարունակ»,-ընդգծել է նա: Քոչարյանը հավելել է, որ բնականաբար ցուցակում կան նաև լավ թեկնածուներ, երիտասարդ քաղաքական գործիչներ, «սակայն պարզ է, որ 1-2 մարդ ոչինչ չեն փոխի»:

Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե ինչ կտա ՀՀԿ-ին այնպիսի փորձառու քաղաքական գործիչների ներառումը, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը և Հայկ Բաբուխանյանը, Քոչարյանը պատասխանել է. «Ոչինչ չի տա, ավելի շուտ կորուստներ»: Նա նկատել է, որ կա կարծիք, որ այս մարդկանց հատուկ են ներառել ցուցակում, որպեսզի նրանք խորհրդարանում դիմակայեն ՀԱԿ-ին, դեմ հանդես գան վերջինիս: Այս առնչությամբ նա նկատել է. «ՀՀԿ-ն իրեն նվաստացնում է: Ստացվում է, որ նրանք չունեն այդպիսի մարդիկ և դրսից են ներգրավում, ընդ որում բավականին «հին դեմքերի»: Քոչարյանի կարծիքով, ՀՀԿ փորձել է ստեղծել «Ժողովրդական ճակատի» նման մի բան, որը հետո պետք է մասնակցի նախագահական ընտրություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---