Էդուրադ Շարմազանով. ՀՀ իշխանությունները վճռականորեն են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ

Էդուրադ Շարմազանով. ՀՀ իշխանությունները վճռականորեն են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին: Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը` միաժամանակ համոզմունք հայտնեցին, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ ու հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել` ի շահ երկու երկրների: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տեւական ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսած ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրեց նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին ու միավորումներին: Պարոն Շարմազանովի խոսքով` իշխանությունները վճռական են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ` շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը: Նա հավաստիացրեց, որ կարեւորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետեւելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային նպատակների շուրջը հասարակությանը համախմբելը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---