ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ՀԱՅԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ԱԽԱԼՔԱԼԱԿԻ ՇՐՋԱՆ ԹՈՒՐՔԵՐԻ ԱՆԱՐԳԵԼ ՄՈՒՏՔՈՎ

PanARMENIAN.Net - Վրաց-թուրքական սահմանի Ջավախքի հատվածի ոչ բավարար պաշտպանվածությունը խիստ մտահոգություններ է առաջացնում Վրաստանի սահմանամերձ հայաբնակ գյուղերում: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, ամենից խոցելին թերեւս Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղն է, որը գտնվում է սահմանի անմիջական հարեւանությամբ: Աղբյուրի համաձայն` վերջին ամիսներին, երբ թուրքական կողմը սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել վրաստանյան սահմանապահ ուղեկալին, դրա դիմաց «օրինականացվեցին» Թուրքիայի քաղաքացիների առանց պաշտոնական թույլտվության մուտքը Ախալքալաքի շրջան: Այսօր սովորական է դարձել թուրքերի ներկայությունը Կարծախում: Ընդ որում նրանցից շատերն իրենց հետ զենք են կրում, իսկ դա կարծախցիների մոտ լուրջ մտավախություններ է առաջ բերում: «Վրաստանի իշխանությունները, որպես իր քաղաքացիների անվտանգության երաշխավոր, պետք է մտահոգվեն սահմանների իրավիճակի հարցով: Եթե երկրի սահմանները խոցելի են, ապա ներքին հարցերով զբաղվելը այլեւս իմաստ չունի»,- ասում են Կարծախ գյուղի բնակիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---