Ճապոնիան ծավալում է ՀՀՊ-ն կորեական արբանյակի պատրաստվող գործարկման պատճառով

Ճապոնիան ծավալում է ՀՀՊ-ն կորեական արբանյակի պատրաստվող գործարկման պատճառով

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերն ապրիլին մարտական հերթապահության են դնելու երեք էսկադրային ականակիրներ, որոնք հագեցած են Aegis հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգով, ինչպես նաև ծավալելու են ՀՀՊ Patriot համակարգեր Օկինավա կղզում և Տոկիոյի մոտ՝ հյուսիսկորեական տիեզերական հրթիռը զավթելու համար, եթե դրա ինչ-որ մասն ընկնի երկրի տարածքի վրա, հաղորդել են տեղի ԶԼՄ-ները:

Ունեցած տվյալների համաձայն, Aegis համակարգով հագեցած երկու էսկադրային ականակիրներն ուղորդվելու են մարտական հերթապահության Արևելյան-չինական ծովում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Սպասվում է, որ հյուսիսկորեական հրթիռի թռիչքի հետագիծը, որի արձակումը նախատեսված է ապրիլի կեսին, անցնելու է Սակիսիմա ճապոնական կղզիների վրայով, որոնք ընկած են երկրի հարավում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---