Հնդկաստանը, չնայած ԱՄՆ սպառնալիքներին, չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթից

Հնդկաստանը, չնայած ԱՄՆ սպառնալիքներին, չի պատրաստվում հրաժարվել իրանական նավթից

PanARMENIAN.Net - Հնդկական իշխանությունները կշարունակեն նավթ ներկրել Իրանից, չնայած նրան, որ ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներով, հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Ջայփալ Ռեդին: «Մեր ընկերություններին պետք է իրանական նավը, և մենք կշարունակենք դրա ներկրումն առանց խախտումների և միջազգային օրենքների տառին և ոգուն համապատասխան»,- ասել է նա:

Ռեդին նշել է, որ ԱՄՆ-ը և որոշ երկրներ փորձում են համոզել Հնդկաստանին զգալիորեն կրճատել իրանական նավթի ներկրումը:

«Մենք հարգում ենք նրանց զգացմունքները, բայց առաջարկում ենք գիտակցել մեր պահանջմունքները»,- հաղորդել է նախարարը, գրում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---