Ռաֆայել Նադալը որոշել է լքել ATP մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը

Ռաֆայել Նադալը որոշել է լքել ATP մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը որոշել է լքել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մարզիկների խորհրդի փոխնախագահի պաշտոնը:

Նադալը դժգոհ է իր գործընկերների իներտությունից, ովքեր չեն շտապում օժանդակել բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկներին: Մասնավորապես, իսպանացին հանդես է գալիս այն բանից կողմից, որ թենիսային վարկանիշը հաշվեն երկու տարվա ցուցանիշների հիման վրա, այլ ոչ թե մեկ, ինչպես հիմա: Դա, Նադալի կարծիքով, դրական ազդեցություն կունենա թենիսիստների կարիերայի տևողության վրա` նրանց ավելի շատ հնարավորություններ ընձեռելով առողջական վիճակից ելնելով մրցաշարեր բաց թողնել:

Մարզիկների խորհուրդը բաղկացած է 12 անդամներից` ներառյալ համաշխարհային վարկանիշի լավագույն հարյուրյակից վեց թենիսիստներ, խորհրդի նախագահը Ռոջեր Ֆեդերերն է (Շվեյցարիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---