Եվրամիության սահմաններին տուրնիկետներ կտեղադրեն

Եվրամիության սահմաններին տուրնիկետներ կտեղադրեն

PanARMENIAN.Net - Եվրամիության իշխանությունները որոշել են ներմուծել անձնագրային հսկողության ավտոմատ համակարգ, սահմաններին տեղաադրելով տուրնիկետներ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության ղեկավար Ստեֆանո Մանսերվիզին:

«Գրանցված ուևոր» անվանումը ստացած նոր համակարգը կպարզեցնի մուտքը Եվրոպա կենսաչափական անձնագրեր ունեցողների համար՝ կենսաչափական անձնագիր ունեցող մարդը կկարողանա սահմանն անցնել «ինչպես մետրոյում»: Այս նախաձեռնությունը «Խելացի սահման» ավելի լայն ծրագրի մի մասն է, հայտնում է Ինտերֆաքսը:

Անձնագրային ավտոմատ ստուգման համակարգն արդեն փորձարկվել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում և Ամստերդամի «Սհիպհոլում», հայտնում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---