Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգվել է մինչև 2013թ. մարտը

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգվել է մինչև 2013թ. մարտը

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն ներկայացրել է խոշորագույն շախմատային մրցաշարերի ժամանակացույցը մինչ 2016թ.: Քննելով մասնակիցների ու կազմակերպիչների կարծիքները՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան որոշել է Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգել մինչև 2013թ. մարտը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մրցաշարը կայանալու է Լոնդոնում 2012թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը: Մրցաշարին կմասնակցի նաև համաշխարհային վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը:

2014թ. տեղի կունենա աշխարհի առաջնության ևս մեկ մրցաշար, իսկ 2015-ի մրցաշարը չեղյալ է հայտարարվել: Օգոստոսին կամ նոյեմբերին Գրան պրիի փուլերից մեկի փոխարեն կխաղարկվի Աշխարհի գավաթը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---