Լիլիթ Գալստյան. «Լավ երկրից» տարեկան 40-50 հազար մարդ չէր մեկնի

Լիլիթ Գալստյան. «Լավ երկրից» տարեկան 40-50 հազար մարդ չէր մեկնի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը իշխանություններին, մասնավորապես` ՀՀԿ-ին, կոչ է արել սովորել պատասխանատու լինել կառավարման համար: «Պետք է պատասխան տալ, այլ ոչ թե զբաղվել «մարդաորսով»,-հայտարարել է նա` գալիք ընտրություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերին և ընտրացուցակներին նվիրված քննարկման ընթացքում:

Գալստյանն ընդգծել է, որ «լավ երկրից» տարեկան 40-50 հազար մարդ չէր մեկնի: «Քաղաքական մեծամասնությունը` ի դեմս նախագահի, վարչապետի, սիրում է խոսել բարոյականության մասին, սակայն բանը խոսքերից այն կողմ չի անցնում»,-հավելել է նա:

Այս առնչությամբ ընդդիմադիր պատգամավորը հեգնանքով ընդգծել է, որ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի և աղքատության դեպքում, վերջերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխանությունը ստացավ ձայների 80 տոկոսը:

Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի աջակցությամբ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություններ և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---