Վոլեյբոլիստուհիներն իրավունք են ստացել բիկինի չհագնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

Վոլեյբոլիստուհիներն իրավունք են ստացել բիկինի չհագնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

PanARMENIAN.Net - Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան ուղղումներ է մտցրել կանոնակարգում, որի համաձայն կանայք 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում կարող են ինքնուրույն ընտրել իրենց մարզահագուստը:

Այժմ լողափի վոլեյբոլիստուհիները պարտավոր չեն հանդես գալ բիկինիով, այլ կարող են հագնել շորտեր, տոպեր կամ մարզաշապիկներ:

Ֆեդերացիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ շատ երկրներում հագուստի նկատմամբ կան կրոնական և մշակութային պահանջներ, ուստի օլիմպիական մրցաշարի ժամանակ նրանք պետք է մարզահագուստի ընտրության հնարավորություն ունենան, հաղորդում է newsru.com-ը:

Լոնդոնի Օլիմպիադայում լողափային վոլեյբոլի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---