Ռ.Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքների ընդունումը կկասեցնի թուրքական էքսպանսիան դեպի Արևելք

Ռ.Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքների ընդունումը կկասեցնի թուրքական էքսպանսիան դեպի Արևելք

PanARMENIAN.Net - Այսօր կայացած մամլո ասուլիսում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի ներկա քաղաքականությունն անվանել է «սողացող էքսպանսիա»: Նրա կարծիքով, Թուրքիան իր պատմության այս փուլում փորձում է խաղաղ ճանապարհով, օգտագործելով օրինական և կիսաօրինական կազմակերպությունները, տարածել իր ազդեցությունը Ռուսաստանի ներսում և Միջին Ասիայում: Մոսկվայում կայացած Ռուսաստանի ակադեմիական օղակների ներկայացուցիչների միջազգային համաժողովում հաղորդել են, որ ՌԴ գաղտնի ծառայություններին դժվարությամբ հաջողվել է գտնել և կանգնեցնել թուրքական կազմակերպությունների առաջխաղացումն Աբխազիայում և Կենտրոնական Ասիայում: Սաֆրաստյանը նշել է, որ Ռուսաստանի կողմից մեծ ուշադրություն է դարձվում թուրքամետ ուժերի գործունեությանը, որոնք ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Դժգոհություն է հայտնում ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև այլ պետությունները, որոնք, փորձագետների կարծիքով, դեմ չեն լինի համատեղ փոխազդեցությանը և փորձի փոխանակմանը:

Թուրքական ազդեցությունը կանխելու նպատակով պետք է այնպիսի օրինագիծ ընդունել, ինչպես Ֆրանսիայում, կարծում է Սաֆրաստյանը: Հայաստանի ԱԳՆ-ը պետք է համոզի բոլոր շահագրգիռ կողմերին, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կարող է զսպիչ գործող դառնալ, որը կկանգնեցնի թուրքական քաղաքականությունն իրենց երկրներում: Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանը բոլոր շանսերն ունի առաջ մղել այդ գաղափարը, եթե Հայաստանի ԱԳՆ-ը բավական ակտիվ լինի:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---