Անթալիայում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 հայ ծանրամարտիկներ

Անթալիայում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 7 հայ ծանրամարտիկներ

PanARMENIAN.Net - Անթալիայում Եվրոպայի առաջնությունում ելույթ կունենան Սամվել Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Աղասի Աղասյանը, Վահրամ Գևորգյանը (85 կգ), Վարդան Դավթյանը, Նորայր Վարդանյանը (94 կգ) և գերծանր քաշային Հայկ Հակոբյանը: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 6-16-ը:

Առաջնությանը չեն մեկնի Առաքել և Արայիկ Միրզոյանները, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը և Ռուբեն Ալեքսանյանը, ովքեր անհատական ծրագրով նախապատրաստվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Առաջնության նախօրյակին Անթալիայում տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը: Կմասնակցեն եվրոպական 51 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---