Եվրամիությանը նոր հակամարտություններ պետք չեն իր սահմանների մոտ

Եվրամիությանը նոր հակամարտություններ պետք չեն իր սահմանների մոտ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի ցանկանում իր տարածքի մերձակայքում նոր ռազմական հակամարտություններ տեսնել, Թբիլիսիում իր վրացական պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամլո ասուլիսում երեքշաբթի օրն ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյան: Նրա խոսքով` Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտության վերսկսումից խուսափելու համար Ֆինլանդիան դիտորդներ է ուղարկել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելություն: «Դա շատ կարևոր առաքելություն է, քանի որ այն կանխում է հնարավոր հակամարտությունը»,- ասել է Տուոմիոյան: Մասնակցությունը նման առաքելությանը խոսում է հակամարտությունների և կարգավորման ուղիների հանդեպ Ֆինլանդիայի վերաբերմունքի մասին, ընդգծել է նա:

Վաշաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել այն օգնության համար, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Վրաստանին եվրակառույցներում ինտեգրվելու ճանապարհին, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---