ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍԾՏՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ այսօր Երեւանում բացվել է ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի իրավական եւ քաղաքական հարցերի կոմիտեի նիստը: ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, համաժողովի աշխատանքին մասնակցում են Ալբանիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունները: Ելույթ ունենալով նիստում` ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես ՍԾՏՀԽՎ հիմնադիր երկրներից մեկը, կարեւորում է նրա գործունեությունը, որպես մի կազմակերպության, որը կոչված է տարածշրջանային համագործակցության հարցեր լուծել կենսագործունեության բոլոր ոլորտներում: «Վեհաժողովը հիմնադրելիս մեր երկրների խորհրդարանակնները ղեկավարվում էին Սեւ ծովի ավազանի երկրների համակողմանի զարգացմանը, իրավական հիմքի ստեղծմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակով»,-ասել է նա: Համաժողովի օրակարգի առաջին հարցը` արդյունավետ պետական կառավարմանը հասնելու համար ՍԾՏՀ երկրների համագործակցությունն էր: Այդ հարցի շուրջ ելույթ ունեցող ՍԾՏՀԽՎ փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը այդ կապակցությամբ նշել է քաղաքացիների ազատ տեղաշարժի մասին օրենքի ընդունման եւ ՍԾՏՀ երկրներում բարենպաստ ներդրումային դաշտի ստեղծման կարեւորությունը: Համաժողովի մասնակիցների ելույթներում ընդգծվում էր, որ տնտեսական ինտեգրացումը, իրավական դաշտի ներդաշնակեցումը եւ փոխադարձ ներդրումների խրախուսումը կդառնան ոչ միայն Սեւ ծովի ավազանի երկրների բարեկեցության զարգացման, այլ նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատման գրավական:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---