Վարչապետը չի կարծում, թե Եվրոպական հարևանության ծրագիրն ուղղված է ՌԴ ազդեցության թուլացմանը

Վարչապետը չի կարծում, թե Եվրոպական հարևանության ծրագիրն ուղղված է ՌԴ ազդեցության թուլացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե ԵՄ Եվրոպական հարևանության ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, ուղղված է ՌԴ ազդեցության թուլացմանը հետխորհրդային տարածքում: «Ես համամիտ չեմ, թե այդ ծրագիրն ուղղված է ՌԴ դիրքերի թուլացմանը: Մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի հետ: Այդ գործընթացներն ուղղված չեն երրորդ կողմի դեմ: Ինչպես և մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ ուղղված չեն ԵՄ դեմ»,-հայտարարել է վարչապետը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է բոլոր այն ծրագրերին, որոնց մասնակից է Հայաստանը, լինի դա ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի կամ Վրաստանի հետ: «Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում դրան: Մենք մեծ ընտրություն չունենք գործընկերային հարաբերությունների զարգացման առումով՝ հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակն ու խնդիրները հարևանների հետ»,-ասել է Սարգսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---