Ա.Ադիբեկյանն առաջարկում է ԱՄՆ դեսպանին ներողություն խնդրել հայ ժողովրդից

Ա.Ադիբեկյանն առաջարկում է ԱՄՆ դեսպանին ներողություն խնդրել հայ ժողովրդից

PanARMENIAN.Net - «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերին՝ հորդորելով նրան ներողություն խնդրել հայ ժողվորդից Հայաստանում ընտրությունների մասին իր խոսքերի համար: ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարել է, թե ըստ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), ՀՀ քաղաքացիների միայն 12 տոկոսն է հավատում, որ երկրում տեղի կունենան նորմալ խորհրդարանական ընտրություններ, և զարմանք է հայնել, թե ինչպես կարող են ընտրությունների հանդեպ նման վերաբերմունք ունեցող մարդիկ մասնակցել քվեարկությանը:

Ըստ Ադիբեկյանի, կազմակերպության հարցման համաձայն, միայն 29,9 տոկոսն է հավատում, որ ընտրություններում կլինեն այնպիսի խախտումներ, որոնք կազդեն ընտրությունների ելքի վրա, իսկ ևս 27,3 տոկոսը գտնում է, որ կլինեն թեթև խախտումներ, որոնք չեն անդրադառնա արդյունքի վրա: Փաստորեն, հարցման մասնակիցների այն 70 տոկոսից, որ հաստատ մտադիր է մասնակցել ընտրություններին, արդեն 40 տոկոսը հավատում է, որ կլինեն լուրջ խախտումներ: Սոցիոլոգը ասել է, որ հարցվածների միայն 10,6 տոկոսն է պատրաստ «ծախել» իր ձայնը:

Ադիբեկյանը հիշեցրել է նաև ԱՄՆ դեսպանին, որ հենց ժողովրդավարական Ամերիկայում է տեղի ունեցել «Ուոթերգեյթը» և սկանդալը 2000թ. Ջորջ Բուշ-Ալբերտ Գոռ նախագահական ընտրություններում:

«Պարոն Հեֆֆերնը կարող է հանգիստ լինել՝ ընտրությունները կկայանան, քանի որ ժողովուրդը գիտի ինչու է գնում ընտրությունների և ինչ է ակնկալում: Մենք ակնկալում ենք, որ պարոն Հեֆֆերնը կամ ներողություն կխնդրի հայ ժողովրդին վիրավորելու համար, կամ կպատժի սխալ տեղեկություններ տրամադրած մարդկանց»,-հայտարարել է Ադիբեկյանը:

«Սոցիոմետրի» ղեկավարը դժգոհություն է հայտնել նաև օտարերկրացի սոցիոլոգների աշխատանքից Հայաստանում, մասնավորապես նկատի ունենալով Գելլափի ինստիտուտն ու NDI-ը: «Ես ուղղակի վիրավորված եմ մեր հայ ժողովրդի համար: Ես միշտ վիճել եմ իմ պատվիրատուների հետ: Մարդիկ գալիս են Հայաստան ինչպես աֆրիկյան մի երկիր, բերում են իրենց մեթոդաբանությունը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---