Արթուր Գևորգյան. Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը ապահովել են իրենց մասնակցությունը Օլիմպիադային

Արթուր Գևորգյան. Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը ապահովել են իրենց մասնակցությունը Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի ձյուդոյի հավաքականը ավարտել է Ծաղկաձորում ընթացող հավաքը և ապրիլի 10-ին կմեկնի Արմավիր (Ռուսաստան), որտեղ համատեղ հավաք կանցկացնի ռուսական այդ երկրամասի թիմի հետ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանն ասել է, որ Ծաղկաձրում նրանք հիմնականում պատրաստվում էին ֆիզիկապես և ֆունկցիոնալ առումով: «Մարզումները նորմալ են անցել, կան թեթև վնասվածքներ ունեցող ձյուդոիստներ, սակայն մինչ Եվրոպայի առաջնությունը դեռ ժամանակ կա, հուսով եմ, նրանք կհասցնեն վերականգնվել»,-ասել է Գևորգյանը:

Ըստ մարզչի, Եվրոպայի առաջնությունը կլինի վերջին փուլը, որտեղ կխաղարկվեն օլիմպիական միավորներ: Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը ապահովել են իրենց մասնակցությունը Օլիմպիադային և Լոնդոնում կներկայացնեն Հայաստանը:

«Անկախ դրանից առաջնությունում նրանք պայքարելու են մեդալների համար: Մրցաշարը շատ կարևոր է և չեմպիոնությունը կամ նվաճած մեդալը ցանկացած մարզիկի հոգեբաներոն թույլ կտան տրամադրվել Օլիմպիադային»,-ասել է նա:

Չելյաբինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը կմեկնի ապրիլի 24-ին: Առաջնությանը կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ ք/կ), Արմեն Նազարյանը (66 կգ ք/կ), Արտեմ Բաղդասարյանը (81 կգ ք/կ), Գայանե Հարությունյանը (48 կգ ք/կ) և Ժաննա Ստանկևիչը (57 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---