Թուրքական նավթատարում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել` կասկածում են քրդերին

Թուրքական նավթատարում միանգամից երկու պայթյուն է տեղի ունեցել` կասկածում են քրդերին

PanARMENIAN.Net - Թուրքիայում BOTAS ընկերությանը պատկանող Իրաքից նավթ տեղափոխող Կիրկուկ-Յումուրթալիք նավթատարում տեղի է ունեցել 2 պայթյուն, հաղորդում է ANS PRESS-ը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես 22:30: Նախնական տվյալներով պայթյունների հեղինակները Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայիններն են: Պայթյունների հետևանքով նավթատարի աշխատանքը դադարեցվել էր:

Ավելի ուշ, պայթյունի հետևանքով առաջացած խնդիրները ամբողջովին լուծվել են և նավթամատակարարումը շուտով կվերականգնվի:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---