ՄԱԿ ԱԽ-ն հավանություն է տվել մինչև ապրիլի 10 ռազմական գործողությունները Սիրիայաում դադարեցնելու պահանջին

ՄԱԿ ԱԽ-ն հավանություն է տվել մինչև ապրիլի 10 ռազմական գործողությունները Սիրիայաում դադարեցնելու պահանջին

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հինգշաթբի հայտարարություն է հրապարակել, որով հավանություն է տվել մինչև ապրիլի 10 ռազմական գործողությունները Սիրիայաում դադարեցնելու պահանջին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի կառավարությունից պահանջվում է «անհապաղ» կատարել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրով նախատեսված պարտավորությունները:

Երկուշաբթի Քոֆի Աննանը հայտնեց, որ Դամասկոսն իր համաձայնությունն է տվել, որ ապրիլի 10-ը լինի Սիրիայում հակամարտության կարգավորման վերջնաժամկետը:

Հատուկ դեսպանորդի առաջարկները միաձայն հավանության արժանացան ՄԱԿ ԱԽ-ում: Հստակ արձանագրվեց, որ Աննանը կանոնավոր կեպրով կիրազեկի ԱԽ իր առաքելության ընթացքի մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---