Բորդյուժա. ՀԱՊԿ երկրները համակարգել են դիրքորոշումներն Իրանի ու Սիրիայի հարցում

Բորդյուժա. ՀԱՊԿ երկրները համակարգել են դիրքորոշումներն Իրանի ու Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները համակարգել են դիրքորոշումները Իրանի ու Սիրիայի հարցում, այսօր ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մեր այսօրվա հանդիպման բովանդակային մասը շատ հետաքրքիր էր,-ասել է Բորդյուժան:-Մենք քննարկել ենք առավել կարևոր խնդիրները, կարծիքներ ենք փոխանակել Աֆղանստանի, Իրանի, Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, Բելառուսի հանդեպ պատժամիջոցների, Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զարգացումների շուրջ»:

ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ նիստը անցնում է Աստանայում, ուր նիստին մասնակցելու համար մեկնել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---