Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում հայտնվել է 49-րդ հորիզոնականում

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում հայտնվել է 49-րդ հորիզոնականում

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ասոցիացիան` ATP-ն այսօր հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր դիրքը բարելավել է մեկ հորիզոնականով` 905 միավորով զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12670 միավորով շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, 2-րդ հորիզոնակում 9935 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է, իսկ 3-րդ հորիզոնականում` շվեյցարիացի Ռոջեր Ֆեդերերը` 9035 միավոր:

Արգենտինայի հավաքականի կազմում Նալբանդյանը ելույթ է ունեցել Դևիսի գավաթի ¼ եզրափակիչում, նրա հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ է տարել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ: Կիսաեզրափակչում Արգենտինան կխաղա Չեխիայի հետ

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---